Լրահոս

05.06.2012 22:00


Հայաստան-Ղազախստան` 3:0

Հայաստան-Ղազախստան` 3:0

Քիչ առաջ ավարտվեց Հայաստան-Ղազախստան ընկերական ֆուտբոլային հանդիպումը: Խաղն անցավ հետաքրքիր պայքարի մթնոլորտում ու ավարտվեց մեր ընտրանու տպավորիչ հաղթանակով`3:0 խոշոր հաշվով:
Հանդիպման մեկնարկից սկսած՝ Հայաստանի հավաքականը  մեծ ճնշում էր գործադրում հակառակորդի վրա` գրեթե դուրս չգալով նրա կիսադաշտից ու ստեղծելով մի շարք վտանգավոր պահեր: Այս ամենը տվեց իր արդյունքը, և Գևորգ Ղազարյանը 6-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ: Խաղակեսի ավարտին մեր հավաքականը կրկին ձեռնարկեց գրոհների ալիք, և կրկին գոլի հեղինակ դարձավ Գևորգ Ղազարյանը:  Այս գոլից ընդամենը երկու րոպե անց գոլահարների շարքը համալրեց նաև մեր հավաքականի մյուս ընդգծված առաջատարներից մեկը` Յուրա Մովսիսյանը: Այսպես, առաջին խաղակեսն ավարտվեց 3:0` հօգուտ մեր հավաքականի:

Երկրորդ խաղակեսում նույնպես խաղը թելադրողը Հայաստանի հավաքականն էր: Մեր ընտրանին ստեղծեց մի շարք վտանգավոր պահեր ու ամբողջովին տիրեց նախաձեռնությանը: Այնուամենայնիվ, խաղավարտին հանդիպման հաշիվը մնաց անփոփոխ` 3:0: 

Այս խորագրի վերջին նյութերը